Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին խաղում Շվեդիայի նկատմամբ տարած հաղթանակը (3-0)։ Լուկակուն հեթ-տրիկի հեղինակ է դարձել այդ խաղում։
«Դա հեշտ խաղ չէր, բայց մենք ուրախ ենք հաղթանակի կապակցությամբ։ Մենք լավ խաղացինք։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացա այսքան րոպե խաղալ և ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինչ կարող եմ անել։
Ես ինձ այս թիմի առաջատարներից եմ զգում։ Մարզումների ժամանակ ես փորձում էի ներգրավել երիտասարդներին և ցույց տալ, որ քրտնաջան աշխատանքը միշտ արդյունք է տալիս:
Իմաստ չկա նրանց վրա բղավել, ես գիտեմ, թե ինչ է դեբյուտը, քանի որ ես նրանց տեղում էի մի քանի տարի առաջ: Նրանք բոլորն էլ լավ հանդես եկան, և այժմ կարող ենք ուրախանալ, թեև երկուշաբթի օրվանից ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնացնենք Գերմանիայի հետ խաղի վրա։ Մենք կարող ենք հաղթել»,- Լուկակուի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։