Ջորջինյո Վեյնալդումը մեկնաբանել է Նիդերլանդների հավաքականի՝ Ֆրանսիայից կրած պարտությունը (0:4)՝ Եվրո-2024-ի ընտրական փուլում։
«Մենք թույլ տվեցինք, որ մրցակիցը գոլ խփի և դժվարացրինք մեր կյանքը: Երբ բաց ես թողնում մեկուկես րոպե հետո, այնքան էլ լավ չէ:
Առաջին խաղակեսում մենք հնարավորություններ ունեինք, բայց թույլ տվեցինք ֆրանսիացիներին խաղալ այնպես, ինչպես ցանկանում էին»,-կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ն։
























































