Շաբաթ օրը՝ մարտի 25-ին, ճապոնական Սայտամա քաղաքում անցկացվող 2023 թվականի գեղասահքի Աշխարհի առաջնությունում պարային դուետները հանդես եկան ազատ ծրագրով։
Մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ-ը ներկայացնող Մեդիսոն Չոկ / Էվան Բեյթս զույգը․ նրանք ազատ ծրագրի համար ստացել են 134,07 միավոր, իսկ ընդհանուր առմամբ՝ 226,01 միավոր։
Երկրորդ տեղում իտալացիներ Շարլեն Ժինյարն ու Մարկո Ֆաբրին են՝ 219,85 (131,64), իսկ Պայպեր Ժիլեսն ու Փոլ Պուարյեն Կանադայից՝ 217,88 (130,54) 3-րդ տեղում են:
1. Մեդիսոն Չոկ / Էվան Բեյթս (ԱՄՆ) – 226.01
2. Շարլեն Ժինյար / Մարկո Ֆաբրի (Իտալիա) – 219,85
3. Պայպեր Ժիլես / Փոլ Պուարյե (Կանադա) – 217,88