Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Ֆրանսիայի ընտրանուց կրած 0:4 հաշվով պարտությունը՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի 1-ին տուրի խաղում։
«Մենք գնդակը կորցրեցինք դարպասից 20 մետր հեռավորության վրա և պատժվեցինք հիանալի մրցակցի կողմից:
Մենք չափազանց միամիտ էինք խաղում։ Ցավալի է, որ շատ խաղացողներ դուրս մնացին հիվանդության պատճառով, բայց այստեղ հարցը դա չէ: Միանշանակ, լավ չխաղացինք։ Ես մեղադրում եմ ոչ միայն երիտասարդներին, ավելին էի սպասում նաև վետերաններից»,- Կումանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։























































