Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական փուլում Շվեդիայի նկատմամբ տարած հաղթանակը (3:0)։
«Գերազանց արդյունք։ Ես լավ տրամադրություն էի զգում ոչ միայն խաղադաշտում, այլև պահեստայինների նստարանին։ Միասնական ոգի։ Սա թիմային հաղթանակ է:
Ուրախ եմ, որ Դե Բրյույնեն հաղթեց իր առաջին խաղում՝ որպես ավագ: Եվ, իհարկե, Լուկակուն երեք գոլ խփեց։ Հիանալի է, մենք երջանիկ ենք»,- Տեդեսկոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ սա Տեդեսկոյի առաջին խաղն էր Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։