Մարտի 24-ին Շվեդիայի հավաքականը Եվրո-2024-ի որակավորման խաղում սեփական հարկի տակ ընդունեց Բելգիայի հավաքականին և 0-3 հաշվով պարտվեց մրցակցին։
Բելգիայի հավաքականի երեք գոլերն էլ խփել է Ռոմելու Լուկակուն։ Այդ գոլերը նրա համար դարձան 69-րդ, 70-րդ և 71-րդը ազգային հավաքականի կազմում։
Այս ցուցանիշով նա առաջ է անցել գերմանացի Գերդ Մյուլլերից (68) և իռլանդացի Ռոբի Քինից (68), ինչպես նաև հավասարվել է Միրոսլավ Քլոզին (Գերմանիա, 71):
Եվրոպական հավաքականների պատմության մեջ միայն չորս ֆուտբոլիստ է ավելի շատ գոլ խփել Լուկակուից՝ Շանդոր Կոսիչը (Հունգարիա, 75), Ռոբերտ Լևանդովսկին (Լեհաստան, 78), Ֆերենց Պուշկաշը (Հունգարիա, 84) և Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 120):
























































