Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական խաղում Նիդեռլանդների ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը (4-0).
«Աշխարհի առաջնությունից հետո մենք հիանալի վերադարձ ունեցանք, նույնիսկ եթե Նիդեռլանդների այս հավաքականը որոշ խնդիրներ ունի:
Դա չի փոխում մեր արածը, մթնոլորտն ու այն, որ վերջում գոլ չխփեցինք։
Սա շատ լավ է.․․ Կարևոր է հաղթել տանը, բայց առջևում ևս մեկ խաղ կա։ Մենք քիչ ժամանակ ունենք վերականգնվելու համար»,- Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։