Այսօր՝ մարտի 24-ին, Ստոկհոլմի Ֆրենդս Արենայում կկայանա Եվրո-2024-ի որակավորման ընտրական փուլի 1-ին տուրի հանդիպումը։ F խմբի մրցակիցներ Շվեդիան և Բելգիան կխաղան միմյանց դեմ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։
Թիմերի մեկնարկային կազմերը.
Շվեդիա՝ Օլսեն, Վալկվիստ, Լինդելոֆ, Էկդալ, Աուգուստինսոն, Իսակ, Ֆորսբերգ, Գուստաֆսոն, Սվանբերգ, Օլսոն, Կուլուշևսկի:
Բելգիա՝ Կուրտուա, Թեատ, Վերտոնգեն, Ֆաս, Կաստան, Կարասկո, Օնանա, Դե Բրույնե, Տրոսսարդ, Լուկակու, Լուկեբակիո:
Նշենք, որ Շվեդիայի հավաքականի 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մնացել է պահեստայինների նստարանին։
Շվեդիայի և Բելգիայի հետ նույն խմբում կխաղան նաև Ավստրիան, Էստոնիան և Ադրբեջանը։ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում։ Դրան կմասնակցի 24 թիմ։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա Բեռլինի Օլիմպիաշտադիոնում։ Մրցաշարի գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է: