Ճապոնիայի Սայտամա քաղաքում ընթացող գեղասահքի Աշխարհի առաջնությունում գեղասահորդուհիները հանդես են եկել ազատ ծրագրով։
Ճապոնացի Կաորի Սակամոտոն երկրորդ տարին անընդմեջ ոսկի է նվաճել։ Ազատ ծրագրում նա դարձավ միայն երկրորդը՝ հավաքելով 145,37 միավոր։ Բայց երկու ծրագրերի հանրագումարով նա գրավեց առաջին տեղը։
Արծաթե մեդալակիր է դարձել հարավկորեացի գեղասահորդուհի Հե Ին Լին, ով ազատ ծրագրում հավաքել է 147,32 միավոր։ Մեդալակիրների լավագույն եռյակը եզրափակեց բելգիացի Լունա Հենդրիքսը (ազատ ծրագրում՝ 138,48)։
Գեղասահքի աշխարհի առաջնություն
Կանայք. Վերջնական դիրք
1. Կաորի Սակամոտո (Ճապոնիա) – 224,61
2. Հե Ին Լի (Հարավային Կորեա) – 220,94
3. Լունա Հենդրիքս (Բելգիա) – 210,42
4. Իզաբո Լևիտո (ԱՄՆ) – 207,65
5. Մաի Միարա (Ճապոնիա) – 205,70