Մարտի 24-ին 2023 թվականի գեղասահքի Աշխարհի առաջնությունում, որն անցկացվում է Ճապոնիայի Սայտամա քաղաքում, մեկնարկեցին պարային դուետները ռիթմիկ պարեր ծրագրով։
Ամերիկացի գեղասահորդներ Մեդիսոն Չոկը և Էվան Բեյթսը 91,94 միավորով զբաղեցրել են առաջին տեղը։ Իտալացիներ Շարլեն Ժինյարդն ու Մարկո Ֆաբրին 88,21 միավորով երկրորդն են, իսկ կանադացի Պայպեր Ժիլեսը և Փոլ Պուարյեն 87,34 միավորով երրորդն են:
Գեղասահորդներն իրենց ազատ ծրագիրը կներկայացնեն մրցաշարի եզրափակիչ օրը՝ մարտի 25-ին։
Գեղասահքի Աշխարհի առաջնություն. Սայտամա (Ճապոնիա)․ Ռիթմիկ պարեր
1. Մեդիսոն Չոկ / Էվան Բեյթս (ԱՄՆ) – 91,94
2. Շարլեն Ժինյարդ / Մարկո Ֆաբրի (Իտալիա) – 88.21
3. Պայպեր Ժիլես / Փոլ Պուարյե (Կանադա) – 87,34