Հինգշաբթի օրը՝ մարտի 23-ին, Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ լիգայի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել անցկացնել Ֆրանսիայի Սուպերգավաթի 2023 թվականի հանդիպումը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում։
Սա պատմության մեջ չորրորդ անգամն է, որ այս հանդիպումը կանցկացվի Ասիայում։
Լիգա 1-ի հաղթողի և 2022/23 մրցաշրջանում Ֆրանսիայի գավաթի հաղթողի միջև հանդիպումը կկայանա օգոստոսի 5-ին, Բանգկոկի ազգային մարզադաշտում։
Մրցաշարի վերջին երկու հնդիպումներն անցկացվել են Թել Ավիվում։ Ֆրանսիայի ներկայիս սուպեգավաթակիրը ՊՍԺ-ն է։