Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո իր հույզերով և շնորհակալություն հայտնել Արգենտինայի հավաքականի երկրպագուներին աջակցության համար։
«Առաջին հերթին մենք պետք է շնորհակալություն հայտնենք մեր բոլոր երկրպագուներին՝ մեզ ցուցաբերած աջակցության համար։ Մենք միշտ ասել ենք, որ ամեն ինչ անելու ենք Աշխարհի առաջնությունում հաղթելու համար։ Ես միշտ երազել եմ այդ մասին, որ կարողանամ տոնել ձեզ հետ, գալ իմ երկիր՝ Ամերիկայի գավաթի և Աշխարհի գավաթի հետ: Սրանք են գլխավոր գավաթները:
Չեմ մոռանում նաև թիմակիցներիս մասին։ Նրանք նույնպես անցան այս ամենի միջով և ամեն ինչ տվեցին դրան հասնելու համար։ Նրանք արժանի են հարգանքի և ճանաչման Արգենտինայի ժողովրդի կողմից:
Պարզվեց, որ դրան հասնելը շատ դժվար է, շատ բաներից էր դա կախված։ Եկեք վայելենք երրորդ աստղը», — Մեսսիի խոսքերն է մեջբերում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։
























































