Մարտի 24-ի գիշերը ընկերական հանդիպում է տեղի ունեցել Արգենտինայի և Պանամայի ազգային հավաքականների միջև։
Հանդիպումն ավարտվել է աշխարհի գործող չեմպիոնների հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 78-րդ րոպեին բացել է Տիագո Ալմադան։ Արգենտինացիների առավելությունը կրկնապատկեց Լիոնել Մեսսին՝ 89-րդ րոպեին տուգանային հարվածից գրավելով դարպասը։
Հաջորդ խաղում Արգենտինան պետք է խաղա Կյուրասաոյի հետ, Պանաման կհանդիպի Կոստա Ռիկայի հետ։