Ճապոնացի գեղասահորդուհի Կաորի Սակամոտոն հաղթեց ճապոնական Սայտամա քաղաքում ընթացող գեղասահքի Աշխարհի առաջնության կարճ ծրագրում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Լի Հաե Ինը (73,62)։ Ճապոնացի Մաի Միարան երրորդն է (73,46):
Ազատ ծրագրով գեղասահորդուհիները հանդես կգան մարտի 24-ին.
Գեղասահքի աշխարհի առաջնություն, Սայտամա (Ճապոնիա)
Կանայք․ Կարճ ծրագիր
1. Կաորի Սակամոտո (Ճապոնիա) – 79,24
2. Հաե Ին Լի (Հարավային Կորեա) – 73,62
3. Մաի Միարա (Ճապոնիա) – 73,46
4. Իզաբո Լևիտո (ԱՄՆ) – 73.03
5. Լունա Հենդրիքս (Բելգիա) – 71,94