Ճապոնիայի Սայտամա քաղաքում մեկնարկել է գեղասահքի Աշխարհի 2023 թվականի առաջնությունը։
Առաջինը սահադաշտ են դուրս եկել զույգերը։ Կարճ ծրագրի արդյունքներով 80,72 միավորով առաջատարներն են ճապոնացի Ռիկու Միուրան և Ռյուիչի Կիհարան։
Երկրորդ տեղում են ամերիկացիներ Ալեքսա Կնիերիմը և Բրենդոն Ֆրեյզերը (74,64), որոնց հաջորդում են իտալացիներ Սառա Կոնտին և Նիկոլո Մաչին (73,24):
Զույգերը վաղը Աշխարհի առաջնությունում կներկայանան ազատ ծրագրերով։