Նորվեգացի բիաթլոնիստ Յոհաննես Բյոն, ով այս մրցաշրջանում հաղթել է 25 անհատական մրցավազքներից 19-ում, վաստակած մրցանակային գումարի նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է Telecomasia-ն։
29-ամյա նորվեգացու եկամուտը կազմել է 477 հազար եվրո։ Նախկինում ոչ մի մարզիկ մեկ մրցաշրջանում 400 հազարից ավելի չէր վաստակել։
Ամբողջ գումարի գրեթե մեկ քառորդը նա վաստակել է Աշխարհի առաջնությունում (110 հազար եվրո), որտեղ նա նվաճել է հինգ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Յոհաննեսը դարձավ լավագույնը բիաթլոնիստների ընդհանուր հաշվարկում։
Նախորդ տարի մրցանակային գումարով առաջատարը Քվենտին Ֆիյոն Մեյլեն էր, ով վաստակել էր 287 հազար եվրո։