Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» հետ պատասխան խաղից հետո (1:0) թիմի բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին անվանել է աշխարհի լավագույն խաղացող։
«Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Նա գոլ չխփեց «Լիվերպուլին», բայց շատ լավ խաղաց և գոլային փոխանցում կատարեց»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































