Կարիմ Բենզեման բարձր է գնահատել Մադրիդի «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը։
1/8 եզրափակիչի պատասխան խաղում մադրիդցիները հաղթեցին «Լիվերպուլին» (1:0, առաջին խաղը՝ 5:2):
«Շատ դժվար, ծանր հանդիպում էր: Բայց մենք առաջին րոպեներից ցույց տվեցինք, թե որքան ենք ցանկանում հաղթել ու դուրս գալ հաջորդ փուլ։
Ում հետ էլ խաղաս, պետք է փորձես ու դժվարությունները հաղթահարես։ Սա ժամանակակից ֆուտբոլ է։ Կարևոր չէ, թե որքան ջանք է պահանջվում: Մենք մտածում էինք միայն հաղթանակի մասին և մենք հասանք դրան»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։
























































