Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ֆավորիտի մասին հարցին։
«Նապոլիի» մոտ ամեն ինչ լավ է, ամեն ինչ արդեն որոշված է առաջնությունում, և նրանք պետք է կենտրոնանան Չեմպիոնների լիգայի վրա։ Սա վտանգավոր թիմ է, ինչպես բոլորը քառորդ եզրափակչում: Ո՞վ է Չեմպիոնների լիգայի ֆավորիտը։ Նախորդ օրը «Մանչեսթեր Սիթին» 7 գոլ խփեց։ Չեմպիոնների լիգան հաղթելու համար պետք է հաղթել բոլորին՝ անկախ նրանից՝ ֆավորիտ ես, թե ոչ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք՝ 1/8 եզրափակչում «Ռեալը» ընդհանուր 6:2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։
1/4 եզրափակչի վիճակահանությունը՝ մարտի 17-ին, սկիզբը՝ 15:00: