«Նապոլին» առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։ Այս մասին հայտնում է Opta Sports-ը։
Հիշեցնենք՝ ՉԼ 1/8 եզրափակչի ընդհանուր դիմակայության 5:0 հաշվով իտալական թիմը հաղթեց «Այնտրախտին» և կշարունակի պայքարը մրցաշարում։
Նշվում է նաև, որ 2005/2006 մրցաշրջանից հետո առաջին անգամ իտալական երեք թիմեր՝ «Միլանը», «Ինտերը» և «Նապոլին», կխաղան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։
Չեմպիոնների լիգայի 2022/2023 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի, կիսաեզրափակիչի և եզրափակիչի վիճակահանությունները տեղի կունենան մարտի 17-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում։
Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին և 12-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 18-ին և 19-ին:
Կիսաեզրափակիչները՝ մայիսի 9-ին, 10-ին, 16-ին և 17-ին։