«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ՉԼ քառորդ եզրափակիչում «Միլանին» հանդիպելու հավանականության մասին:
«Չգիտեմ, հետաքրքիր կլիներ: Իսկ իդեալական կլիներ նրանց եզրափակիչում հանդիպելը: Կարծում եմ՝ «Միլանի» երկրագուներն էլ ուրախ կլինեին մեզ Ստամբուլում տեսնել»,-իտալացու խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Հիշեցնենք՝ «Ռեալը» 1/8 եզրափակիչում ընդհանուր 6:2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»:
























































