Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կաrլո Անչելոտին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղի սպասելիքներով։
«Հոգեբանական առումով, կարծում եմ, մեզ համար խաղն ավելի դժվար է, քան «Լիվերպուլի» համար: Նրանք պետք է ամբողջ ճանապարհն անցնեն, որպեսզի առաջին րոպեից առավելագույնը քաղեն, անկախ ամեն ինչից: Առաջին հանդիպման արդյունքն այս առումով մեզ մոտ որոշակի կասկածներ է առաջացնում։ Մենք կփորձենք հաշիվը բացել առաջին րոպեից, բայց ավելի շատ կասկածներ ունենք, քան մրցակիցը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ» — «Լիվերպուլ» պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 15-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է մադրիդյան թիմի հաղթանակով՝ 5։2 հաշվով։