«Լիվերպուլի» դեմ հանդիպումը կլինի Մադրիդի «Ռեալի» 300-րդ հանդիպումը Չեմպիոնների լիգայում։
Մադրիդյան ակումբը կդառնա առաջինը, որը Չեմպիոնների լիգայի 300 հանդիպում կանցկացնի։ Այս ցուցանիշով լավագույն եռյակում են Մյունխենի «Բավարիան» (280) և «Բարսելոնան» (277):
Նրանց հաջորդում են «Մանչեսթեր Յունայթեդը» (238) և «Յուվենտուսը» (220):
«Լիվերպուլի» դեմ հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։