«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը «ՌԲ Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում դարձել է պենտա-տրիկի հեղինակ։
Այսպիսով, նորվեգացի հարձակվողը կրկնեց Լիոնել Մեսսիի ռեկորդը (Բարսելոնա – Բայեր՝ 7-1)՝ դառնալով երկրորդ խաղացողը, ով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի մեկ խաղում հինգ գոլ է խփել։
Չեմպիոնների լիգայի խաղում Լուիս Ադրիանոն ևս կարողացել է հինգ գոլ խփել։ Սակայն դա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Շախտյոր» — ԲԱՏԷ խաղում էր (7-0):
Այս պահին Մանչեսթերում ընթանում է «Մանչեսթեր Սիթի» — «ՌԲ Լայպցիգ» հանդիպումը։ Նյութը գրելու պահին «քաղաքաբնակները» առջևում են 6-0 հաշվով։