«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում այսօր իր 50-րդ հանդիպումն է անցկացնում։
34-ամյա ֆուտբոլիստի համար հոբելյանական է «Պորտուի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղը։ Առաջին խաղակեսից հետո լուսատախտակին դեռ զրոներ են։
Մխիթարյանը մրցաշարի հիմնական փուլում իր նորամուտը նշել է 2010 թվականի սեպտեմբերին «Շախտյորի» կազմում։
Հետագայում նա խաղացել է Չեմպիոնների լիգայում նաև Դորտմունդի «Բորուսիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։