Էրլինգ Հոլանդը հերթական ռեկորդն է գրանցել․ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ նա ամենաարագն է 31 գոլ է խփել այս մրցաշարում։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լայպցիգի» հետ խաղում (3-0, առաջին խաղակես) հեթ-տրիկի հեղինակ է դարձել։
Նորվեգացին մրցաշարում անցկացրած 25 խաղում հասել է 30 գոլի նշագծին (31 գոլ ունի արդեն իր ակտիվում)․ մինչ այժմ ոչ ոք չէր կարողացել երեք տասնյակ գոլ խփել ՉԼ-ում այդքան կարճ ժամանակահատվածում:
Նա դարձավ նաև ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով 30 է խփել ՉԼ-ում՝ 22 տարեկան 236 օրական հասակում։