«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լայպցիգի» դեմ սպասվող պատասխան խաղի մասին։
«Դժվար խաղ է լինելու, «Լայպցիգը» հիանալի է: Մենք նրանց հետ հանդիպել ենք նախորդ տարի։ Սպասում եմ կոշտ ու եռանդուն խաղ։ Եթե ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում, ապա պետք է լինենք Եվրոպայի լավագույն թիմը։ Մենք քառորդ եզրափակիչում ու կիսաեզրափակչում էինք, բայց վերջնական քայլը չկատարեցինք։
Չեմպիոնների լիգայի տիտղոսը կարո՞ղ է ավելի լավը դարձնել մեր թիմին: Ոչ։ Չեմ կարծում։ Եթե մենք պարզապես հաղթենք Չեմպիոնների լիգան և ոչ մի այլ բան չանենք, ապա մեզ կարելի է անվանել լավագույնը Եվրոպայում, բայց… չգիտեմ: Որո՞նք են առաջնության լավագույն թիմ լինելու չափանիշները: Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը, և մենք ցանկանում ենք ամեն տարի լինել լավագույնը»,-կիսապաշտպանի խոսքն է մեջբերել Manchester Evening News-ը։
























































