Կառլոս Սոլերը, Ռենատո Սանչեսը, Ֆաբիան Ռուիսը, Խուան Բերնատը և Ուգո Էկիտիկեն կարող են հեռանալ ՊՍԺ-ից, հայտնում է L’Equipe-ը:
Հնարավոր տրանսֆերները կապված են ՊՍԺ-ի կողմից ակումբի եկամուտների և ծախսերի միջև եղած տարբերությունը նվազեցնելու անհրաժեշտության հետ՝ ֆինանսական ֆեյր-փլեյի մեջ տեղավորվելու համար: Հատկանշական է, որ բոլոր 5 ֆուտբոլիստները փարիզցիների կազմը համալրել են անցած ամռանը։
ՊՍԺ-ն 27 տուրից հետո գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: Քրիստոֆ Գալտիեի թիմն ունի 66 միավոր և 10 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Մարսելին»։