Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի սպասելիքներով։
«Չելսիի հետ խաղից մենք անցած տարվա փորձն ունենք («Ռեալն» առաջին խաղում հաղթեց 3:1 հաշվով, բայց պատասխան խաղում 3 գնդակ բաց թողեց՝ ArmSport): Մենք առավելություն ունենք, ուստի ֆավորիտ ենք, բայց մյուս փաստն այն է, որ ևս 90 րոպե պետք է խաղանք նույն տրամադրվածությամբ, ինչ առաջին խաղում։ Մենք առավելություն ունենք, բայց հաշիվը պահելու մասին չենք կարող մտածել, պետք է առավելագույնը 90 րոպե խաղանք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ռեալ Մադրիդ» — «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ մարտի 15-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: Առաջին հանդիպումն ավարտվել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակով՝ 5։2 հաշվով։
























































