Անգլիական «Տոտենհեմի» առաջատար հարձակվող Հարի Քեյնը կարող է ժամանակից շուտ վերադառնալ խաղադաշտ տեղեկացնում է Daily Mail-ը:
Անգլիայի հավաքականի ավագը ձախ ազդրի վնասվածք էր ստացել և վիրահատության ենթարկվել: Նախկինում նշվում էր, որ նա 6 ամիս բաց կթողնի, սակայն, նրա ապաքինումը ավելի արագ է ընթանում:
Այսպիսով, Քեյնը դեռ կարող է մասնակցել Եվրո 2020-ին:
Հիշեցնենք` Հարի Քեյնը վնասվածք է ստացել անգլիական Պրեմիեր-լիգայի 21-րդ տուրի`«Սաութհեմփթոնի» հետ խաղում (1:0) հաշվով: Հարձակվողը ստիպված էր եղել 75-րդ րոպեին լքել խաղադաշտը: