«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պարզաբանել է, թե ինչ էր խոսում թիմի ֆուտբոլիստ Տիջանի Ռեյնդերսի հետ «Ուեմբլի» մարզադաշտում «Սաութհեմփթոնի» դեմ կայացած խաղում նրան փոխարինելուց հետո։
«Ես նրան ասացի, որ ուզում եմ սպանել իրեն այն բանի համար, թե որքան լավ նա խաղաց։ Տիջանին այն տղաներից է, որը վերջին հանդիպումներում խաղաժամանակ չէր ստանում, բայց այսօր իսկապես հիանալի հանդես եկավ», — կատալոնացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 2-1 հաշվով առավելության է հասել «Սաութհեմփթոնի» նկատմամբ և նվաճել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր։ Տիտղոսի համար վճռորոշ խաղում անգլիական գրանդի մրցակիցը կլինի «Չելսին» կամ «Լիդսը»։ Կիսաեզրափակիչ մյուս դիմակայությունը կկայանա կիրակի՝ մարտի 26-ին կրկին «Ուեմբլի» մարզադաշտում։




























































