Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» ընդունել է ՊՍԺ-ին և 2-0 հաշվով հաղթանակ է տարել՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:
Opta Sport վիճակագրական պորտալի տվյալներով՝ «Բավարիան» իր պատմության մեջ 21-րդ անգամ է դուրս գալիս ՉԼ քառորդ եզրափակիչ, ինչը ռեկորդային է մրցաշարի ողջ պատմության մեջ։
Գերմանական ակումբի կազմում գոլեր են հեղինակել հարձակվող Էրիկ Չուպո-Մոտինգը և կիսապաշտպան Սերժ Գնաբրին:
























































