Այսօր՝ մարտի 8-ին, կկայանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը, որում «Տոտենհեմը» կհյուրընկալի «Միլանին»: Հանդիպման մեկնարկը, որը նախատեսված էր Երևանի ժամանակով 23:55-ին, հետաձգվել է 10 րոպեով, քանի որ թիմերն ուշ են ժամանել ստադիոն։ Այս մասին հայտնու մէ լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ նման իրավիճակ էր ստեղծվել նաև երեկ՝ Չեմպիոնների լիգայի «Չելսի»-«Բորուսիա» պատասխան խաղից առաջ։ Այդ խաղը ևս մեկնարկել էր նախատեսվածքից 10 րոպե ուշ։
«Սան Սիրո» մարզադաշտում կայացած «Տոտենհեմ»-«Միլան» առաջին խաղն ավարտվել է իտալական ակումբի նվազագույն հաշվով հաղթանակով։