«Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից (2:0) իր էմոցիաներով. Գերմանացի կիսապաշտպանն այս խաղում գոլի հեղինակ դարձավ 11 մետրանոցից։
Տուգանայինի առաջին իրացման ժամանակ գերմանացի կիսապաշտպանը հարվածեց դարպասաձողին, սակայն մրցավարը նշանակեց երկրորդ 11 մետրանոց հարվածը, որը գերմանացին իրացրեց։
«Չգիտեմ, թե ինչ էի մտածում, երբ գնդակը դիպավ դարպասաձողին, բայց մրցավարը թույլ տվեց ինձ կրկին հարվածել: Ես մի փոքր նյարդայնացա, բայց գոլ խփեցի: Փորձեցի սպասել և տեսնել դարպասապահին և երկրորդ անգամ մի փոքր ավելի հեշտ էր։ Վերջին երկու շաբաթները ծանր էին, մենք շատ հանդիպումներ ենք պարտվել։ Այս երեկոն կարևոր էր, սա մեծ մրցաշար է և դա վերջին գավաթն է, որը մենք կարող ենք նվաճել: Մենք բնավորություն ցույց տվեցինք և ցանկանում ենք շարունակել նույն ոգով»,- ասել է Հավերցը BT Sport-ի եթերում:
Այս մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: