Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը մեկնաբանել է թիմի՝ Չեմպիոնների լիգայից հեռանալը։ Դորտմունդի «Բորուսիան» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 2։0 հաշվով պարտություն կրեց «Չելսիից» և դուրս մնաց մրցաշարից։
«Դժվար է ընդունել նման արդյունքը, մենք շատ վրդովված ենք։ Սրանք երկու շատ լարված խաղեր էին: Երկրորդ խաղակեսում մենք տիրեցինք խաղին, բազմաթիվ պահեր ստեղծեցինք, բայց շատ քիչ ստացվեց։ Ավելորդ է ասել, որ «Չելսին» արժանի է ավելի առաջ գնալու՝ հաշվի առնելով այս երկու խաղերի ընթացքը»,- Թերզիչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Երկու հանդիպումների արդյունքում Գրեհեմ Փոթերի թիմը հաղթեց ընդհանուր 2:1 հաշվով և դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
























































