ՉԼ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Բենֆիկան 5:1 հաշվով հաղթեց Բրյուգեին։
Պորտուգալական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Ռամոսը, մեկական անգամ աչքի ընկան Ռաֆա Սիլվան, Ժոաո Մարիոն ու Դավիդ Ներեսը։
Դիմակայության առաջին խաղում Բենֆիկան հաղթել էր 2:0 հաշվով։
Մյուս խաղում Չելսին Լոնդոնում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Բորուսիայի դարպասը։ Գոլ խփեցին Ստերլինգն ու Հավերցը։ Առաջին խաղում գերմանական թիմը հաղթել էր նվազագույն հաշվով։
Այսպիսով, Չելսին ու Բենֆիկան դուրս եկավ քառորդ եզրափակիչ։