«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Տոտենհեմի» դեմ պատասխան հանդիպումը։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, ֆրանսիացին գրիպի պատճառով բաց է թողել երկուշաբթի օրը կայացած «ռոսոներիների» մարզումը, ուստի նրա մասնակցությունը խաղին կասկածի տակ է:
Դիմակայության առաջին խաղում միլանյան թիմը հաղթել էր նվազագույն հաշվով:
























































