Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է ՖԻՖԱ-ի 2022 թվականի լավագույն խաղացողի քվեարկությունում երկրորդ տեղը զբաղեցնելը:
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացավ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։
«Եվս մեկ գավաթ տանը.․․ Շնորհավորում եմ Լիոնել Մեսսի, դու լավագույնն ես»,- գրել է ֆուտբոլիստը սոցցանցերում։
ՖԻՖԱ-ի քվեարկությանը մասնակցել են բոլոր ազգային հավաքականների ավագներն ու գլխավոր մարզիչները, լրագրողներն ու երկրպագուները՝ կազմակերպության կայքում։