ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին մեկնաբանել է Լիգա 1-ի 25-րդ տուրում փարիզյան թիմի հաղթանակը (3-0) «Մարսելի» դեմ խաղում։
«Կարևոր հաղթանակ էր պատմական մրցակցի դեմ։ Նրանք մեզնից ընդամենը 5 միավորով էին հետ մնում, և մենք գիտեինք, որ հաղթանակի համար պետք է բարձր մակարդակով հանդես գալ։ Արժանի էինք այս 3 միավորին, դրա համար էլ շատ գոհ ենք արդյունքից։ Հանդերձարանում ուրախություն էր տիրում, սա կարևոր պահ էր մրցաշրջանի համար, և այն մեզ վստահություն է տալիս։ Այս խաղից հետո ավարտվե՞ց առաջնությունը։ Ո՛չ, առջևում դեռ շատ խաղեր կան»,- Վերատիի խոսքերն է փոխանցում լրագրող Ալֆրեդո Պեդուլան։
Այս հաղթանակի շնորհիվ փարիզյան ակումբը 60 միավորով հաստատվեց առաջին տեղում, իսկ երկրորդ տեղում ընթացող «Մարսելը» հիմա հետ է մնում 8 միավորով։