Հայտնի է դարձել ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեի վնասվածքի լրջության աստիճանը։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, 27-ամյա խաղացողը աջ աքիլեսյան ջլի պատռվածք է ստացել։ Առաջիկա օրերին նրան կվիրահատեն։
Կիմպեմբեն վնասվածք էր ստացել փետրվարի 26-ին կայացած Լիգա 1-ի 25-րդ տուրի՝ «Մարսելի» դեմ խաղի (0:3) 16-րդ րոպեին։ Պաշտպանը չէր կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը, նրան դուրս էին բերել պատգարակով։
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ավելի վաղ հայտարարել էր, որ Կիմպեմբեն վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։