ՊՍԺ-ի ղեկավարությունը կողմնորոշվել է թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի ապագայի հարցում։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, փարիզյան գրանդը ցանկանում է թիմի ղեկը մասնագետին վստահել մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։
Աղբյուրը նշում է, որ մարզչին թույլ կտան շարունակել աշխատել, նույնիսկ եթե ՊՍԺ-ին չհաջողվի հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում։ Ակումբը որոշել է, որ իմաստ չունի մարզչին փոխել մրցաշրջանի կեսին։ Գալտիեի ապագայի վերաբերյալ որոշում կկայացվի ամռանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քրիստոֆի փոխարինողը կարող է լինել Զինեդին Զիդանը։ Ֆրանսիացու վերջին աշխատավայրը Մադրիդի «Ռեալն» էր։