ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն կիսվել է Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի «Մարսելի» հետ կայանալիք խաղի ակնկալիքներով։
«Սա կարևոր հանդիպում է, երկու թիմերը շատ մոտ են առաջնությունում։ Կարևոր խաղ է, բայց չեմ կարծում, որ տիտղոսը կխաղարկվի կիրակի օրը: Էլի շատ հանդիպումներ են լինելու։ Բայց ՊՍԺ-ի հաղթանակը ողջունելի կլինի:
Ես հանդիպումը որպես ռևանշ չեմ ընկալում։ Պարզապես ցանկանում եմ թիմին հնարավորինս լավ պատրաստել։ Իմ խաղացողները, հավանաբար, ավելի պատրաստ են կորցրածը հետ բերելու: Ես ունեմ խաղացողներ, որոնք հպարտանալու բան ունեն, և նրանք դեռ մտածում են այդ գավաթային խաղի մասին»,- Գալտիեի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը։