«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը էմոցիոնալ կերպով է արձագանքել թիմակցի պահվածքին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» հետ խաղում (1:1).
Հիմնական ժամանակին ավելացրած վերջին րոպեին իտալական թիմը ձախ եզրում գրոհ է անցկացրել և անկյունայինի իրավունք վաստակել: Տեսնելով, որ պաշտպան Նելսոն Սեմեդուն անշտապ քայլում է դեպի դարպասը, ուշադրություն չդարձնելով մրցակիցներին, տեր Շտեգենը բղավում է նրա վրա: Պորտուգալացին անմիջապես սթափվում է և թեքվում դեպի անկյունային դրոշակի կողմը:
Տեր Շտեգենի նման պահվածքը զվարճացրել է «Լիվերպուլի» երկրպագուներին, ովքեր այդտեղ տեսել են ՉԼ-ի նախորդ խաղարկության կիսաեզրափակչի հետևանքները: Այն ժամանակ «կարմիրները» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվելուց հետո քամբեք են արել սեփական հարկի տակ ու դուրս եկել եզրափակիչ՝ 4:0 հաշվով հաղթելով: Վճռորոշ գոլը խփվել է անկյունայինի խաղարկումից հետո, երբ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն օգտվել է մրցակցի ֆուտբոլիստների անուշադրությունից ու գնդակն արագ ուղարկել Դիվոկ Օրիգիին, որը միայնակ կանգնած է եղել տուգանային հրապարակի կենտրոնում:
Սոց.ցանցերում մերսիսայդցիների երկրպագուները հետևյալ բնույթի մեկնաբանություններ են գրել.
«Տեր Շտեգենը բղավում է Սեմեդուի վրա, որպեսզի խուսափի ևս մեկ անկյունայինի արագ խաղարկումից: Նրանք դեռ վերք ունեն»:
«Այրվածք ստացած տղան վախենում է կրակից: Տեր Շտեգենը սրան լուրջ է վերբաբերվում»:
«Հա-Հա, վերք է»: