«Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերից» կրած պարտությունը (0:1)։
«Այսօր մեր խաղը համապատասխանում էր այս մրցաշարի մակարդակին։ Դիմակայության միայն կեսն է անցյալում։ «Դրագաու» ստադիոնում մեզ սպասում է ևս 90 րոպե»,- մարզչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա մարտի 14-ին Պորտուգալիայում։