«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Պորտուի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0)։
«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք ֆիզիկապես և տեխնիկապես ուժեղ թիմի դեմ: Ափսոս, որ առաջին խաղակեսում մի շարք հնարավորություններ բաց թողեցինք, երբ կարող էինք առաջ անցնել հաշվի մեջ։ Երկրորդ խաղակեսում «Պորտուն» շատ վտանգավոր հակագրոհ ձեռնարկեց, սակայն Շկրինյարն ու Օնանան փայլուն խաղացին: Հետո մեզ շատ օգնեցին փոխարինումները։
Առաջին խաղակեսում մենք պետք է ավելի արագ խաղարկեինք գնդակը։ Պետք էր սկսել ավելի լավ ու արագ գրոհներ կառուցել։ Բայց «Պորտուն» մեծ ճնշում գործադրեց: Մենք պետք է արագացնեինք տեմպը և ավելի արագ խաղայինք գնդակով»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Պատասխան խաղը կկայանա մարտի 14-ին՝ Պորտուգալիայում։
























































