«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե ինչու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լայպցիգի» հետ խաղում (1:1) ոչ մի փոփոխություն չի կատարել։
2018 թվականի հոկտեմբերից ի վեր սա առաջին դեպքն էր, երբ թիմը ոչ մի փոփոխություն չի կատարել Չեմպիոնների լիգայի խաղում։ Չորս տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» առանց փոխարինման խաղաց «Յուվենտուսի» հետ:
«Եթե ես հինգ փոխարինման իրավունք ունեմ, ապա դա չի նշանակում, որ պետք է բոլորն օգտագործեմ։ Ես բավական լավ մարզիչ եմ, որպեսզի որոշեմ, թե ինչ կարող եմ անել։
Ես բավականին գոհ էի այն ամենից, ինչ տեսա խաղադաշտում՝ հատկապես կիսապաշտպանությունում: Իհարկե, ես մտածում էի Ֆիլ Ֆոդենին փոպարինելու մասին, բայց որոշեցի ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։
Բերնարդուն լավ էր վերահսկում միջին գիծը, և դա մեզ պետք էր»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։