ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին 1/8 եզրափակչի առաջին խաղերի արդյունքներով.
Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը, որը գոլի հեղինակ է դարձել «ՌԲ Լայցիգի» (1-1) դեմ խաղում, «Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն («Պորտուի» դեմ՝ 1-0), «Նապոլիի» կիսապաշտպան Իրվինգ Լոսանոն, որը գոլային փոխանցում է կատարել «Այնտրախտի» դեմ (2-0) և «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը, որը երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Լիվերպուլի» դեմ խաղում (5-2):