Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» ընդունել էր «Պորտուին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
78-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով։ Խաղադաշտից հեռացվեց «Պորտուի» կիսապաշտպան Օտավիոն։
«Ինտերի» կազմում հաղթական գոլը 86-րդ րոպեին խփեց փոխարինման մտած Ռոմելու Լուկակուն։
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 72-րդ րոպեին։
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին։
























































