Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Լայպցիգը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
Առաջին խաղակեսն անցավ հյուրերի տարածքային ու խաղային բացահայտ առավելությամբ: 27-րդ րոպեին Մահրեզը առաջ մղեց անգլիական թիմին: Թիմերն ընդմիջման գնացին այս հաշվով:
Երկրորդ խաղակեսն առաջինի հակապատկերն էր: Ավելի ակտիվ էին գործում գերմանական թիմի ֆուտբոլիստները և ի վերջո, 70-րդ րոպեին տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը: Գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Գվարդիոլը:
Թիմերի պատասխան խաղը կկայանա մարտի 15-ին: