«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է «Ռեալից» կրած պարտության պատճառների մասին։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում անգլիական թիմը պարտվել է 2։5 հաշվով։
«Մենք խաղացինք Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալի» դեմ: Նրանք որակյալ խաղացողներ ունեն, կարող են պատժել սխալների համար և արեցին դա՝ հատկապես երկրորդ խաղակեսում։
Պարզ է, որ մենք չպետք է նման սխալներ թույլ տանք: Բայց դա տեղի է ունենում ֆուտբոլում։ Դուք գիտեք, որ մենք ռոբոտ չենք: Երբեմն սխալներ են լինում։ Ցավոք, այդպես է։
Միակ բանը, որ մենք կարող ենք անել, սրանից դասեր քաղելն ու հաջորդ հանդիպման վրա կենտրոնանալն է, որպեսզի համոզվենք, որ դա այլևս չի կրկնվի»,- ասել է վան Դեյկը Sky Sports-ի հետ զրույցում։